Արտաքին 5 տարի առաջ - 13:31 22-09-2021

British Airways-ի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի մահվան դեպքի պատճառով

British airways-ի ինքնաթիռը, որն իրականացնում էր Իսլամաբադ-Լոնդոն չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդի օդանավակայանում՝ ուղևորի մահվան դեպքի պատճառով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է օդանավակայանի աշխատակիցը:

Ներկայումս ինքնաթիռի ուղևորները գտնվում են օդանավակայանի տերմինալներից մեկում և սպասում են թռիչքի:

«British Airways ավիաընկերության Boeing-777-ը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում՝ ուղևորի մահվան պատճառով»,- ասել է աշխատակիցը՝ չհստակեցնելով, թե Ուզբեկստանի մայրաքաղաքի որ օդանավակայանի մասին է խոսքը:

Օդանավակայանից պարզաբանել են, որ մահվան նախնական պատճառը եղել է սրտի կանգը: Մահացած կնոջ քաղաքացիությունը չի նշվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով