Մամուլ 4 տարի առաջ - 08:44 10-03-2022

Ձեզի ինադու՝ չեմ նշանակելու․ Հրապարակ

«Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանր է տարել մեր թերթում օրեր առաջ իր վերաբերյալ հրապարակումը եւ որոշել է ցույց տալ, որ մարզում իրականում հենց ինքն է մարզպետը, այլ ոչ թե, ինչպես մենք էինք գրել, Ապարանի տարածաշրջանում համայնքապետ Կարեն Եղիազարյանը՝ Գնթունիկի Կարենը, Աշտարակում՝ Թովմաս Շահվերդյանը, իսկ Թալինում՝ Տավրոս Սափեյանը։ Մենք գրել էինք, որ մարզպետը, հարկադրված, հաշվի է նստում այս մարդկանց հետ, որոնց իրենց տարածքներում ավելի շատ են ընդունում, քան իրեն։ Գրել էինք, որ այս իրավիճակն է պատճառը, որ Ապարանի դպրոցներում վերընտրվում են Եղիազարյանի մտերիմները»։ Այս մասին մարտի 10-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը։

Երեկ թերթը տեղեկացել է, որ մարզպետն Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ոչ թե գործող տնօրեն Ռուզաննա Մակարյանին, ում պայմանագրի ժամկետը լրացել է մարտի 3-ին, եւ որին նշանակելու խոստում էր տվել մարզպետը Եղիազարյանին, այլ մեկ ուրիշ ուսուցչի՝ Անուշ Պապիկյանին։

Դպրոցի աշակերտների ծնողներից թերթը տեղեկացել է, որ Մակարյանն այնքան ծանր է տարել այս որոշումը, որ որոշել է կազմակերպել նոր ԺՊ-ի աշխատանքի բոյկոտ, նաեւ՝ ուսուցիչների միջոցով կազմակերպել, որ աշակերտները դասի չհաճախեն։
«Մեզ ասացին, որ Մակարյանի եղբորորդին «Կարեն Եղիազարյան դաշինքի» անդամ է, ներկայումս՝ ավագանի։
Տեղեկացանք նաեւ, որ մարզպետը չեղարկել է նաեւ Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրենի պաշտոնում համայնքապետի մեկ այլ մտերիմի՝ Նաիրա Ղազարյանի վերանշանակումը։ Մրցույթի օրը դպրոցի խորհրդի անդամները չեն ներկայացել նիստին, մարզպետը մեկ ուրիշի է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ