Մամուլ 4 տարի առաջ - 08:29 10-03-2022

Խնդիրն արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդը, այլև մեր ծառայությունների որակն է․ Փաստ

՝ «Փաստ» օրաթերթը գրում է

«Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Հայաստան այցելողների մեծ հոսքի հետ կապված՝ շեշտակի բարձրացել է բնակֆոնդի վարձակալության գինը: Կան կարծիքներ, որ դա շուկայի թելադրանքն է, սակայն կան նաև մտահոգություններ, որ դրանք արհեստական բարձրացումներ են և երկարաժամկետ հեռանկարի առումով՝ վնասակար: Օրինակ՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սա նույն վարձակալողի համար որոշակի օգուտներ քաղելու հնարավորություն է, բայց կարճաժամկետ, որովհետև նույն զբոսաշրջիկը, ի վերջո, կհասկանա, որ գործ ունի չարդարացված գնաճի հետ:

«Արդյունքում դա կարող է ավելի վատ էֆեկտ ունենալ, օրինակ՝ Հայաստանից հեռանալու ու այլևս չվերադառնալու որոշման պատճառ դառնալ: Խնդիրն այստեղ արդեն ոչ թե զուտ բնակարանային ֆոնդը, այլև մեր ծառայությունների որակն է»,- ասում է փորձագետը:

Միևնույն ժամանակ, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում շեշտում է, որ, այո, գնի բարձրացում, հնարավոր է, մի փոքր եղել է, բայց շեշտակի աճի մասին խոսք լինել չի կարող: «Մեզ մոտ հյուրանոցների գները չեն բարձրացել: Ի պատիվ մեր ժողովրդի, նաև մեր մասնավոր հատվածի, ըմբռնումով ենք մոտենում և առիթից չենք օգտվում, արհեստականորեն կամ թեկուզ շուկայի պահանջարկից ելնելով՝ գները չեն բարձրացել:

Մեր երկրում արդեն մի քանի տարի է՝ օրավարձով բնակարաններ տրամադրելու միտում կա, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր ինդուստրիա է ձևավորվում: Օրավարձով բնակարանները հյուրանոցային տնտեսության օբյեկտի ձև են դառնում»,- ասում է Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ օրավարձով բնակարանների տարբերակին մարդիկ միշտ դիմել են, քանի որ դրանք ավելի էժան են եղել, քան հյուրանոցները, թեկուզ, իհարկե, ավելի բարձր, քան երկարաժամկետ վարձակալության գները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում