Ներքին 4 տարի առաջ - 12:06 09-03-2022

Ամեն ինչ արվում է Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը չի փոխել իր մոտեցումները, չի վերանայել իր ծրագրերը և պարբերաբար դիմում և դիմելու է տարբեր սադրանքների:

Այս մասին նշեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդի սանդրանքներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունենում: Ադրբեջանը մնացել է նույնը, նպատակները` ևս: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ամենին և ասեմ ձեզ՝ պատրաստ ենք»,-վստահեցրեց Բաբայանը:

Խոսելով Արցախի ամբողջ տարածքում մարտի 8-ից գազամատակարարման բացակայության և ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքների մասին՝ Արցախի արտգործնախարարն ասաց, որ ամեն ինչ արվում է՝ գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

«Արցախը դեռևս շարունակում է մնալ առանց գազամատակարարման»,-հավելեց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»