Ներքին 5 տարի առաջ - 14:11 18-06-2021

Այն, ինչ ես խոսել եմ, այն, ինչ ես արտահայտել եմ, ամեն մի ստորակետի համար պատասխանատու եմ. Սամվել Բաբայան

Քարոզարշավը հետաքրքիր էր, ուղղակի բևեռացումն էր շատ։ Հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը ես սխալ եմ համարում։ Այս մասին այսօր՝ ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

«Դա նրանից է գալիս, որ լրատվական ամբողջ դաշտը այդ մարդկանց ձեռքին է, ովքեր երկրորդ բևեռ են ձևավորել, դրա համար բոլորի համար դժվար էր պատնեշը բացել»։

Բաբայանը նաև նշեց, որ դժվար է 12 օրում ամբողջ հանրապետությունում քարոզարշավ իրականացնել։ «Մի շարք դժվարություններ կան, բայց արդեն հաղթահարել ենք, թողել ժողովրդին, ժողովուրդը կորոշի»։

Սամվել Բաբայանի խոսքով, նախկին իշխանությունները տարիներ շարունակ հակաքարոզչություն են իրականացրել իր դեմ, և այդ ամենը կոտրելը դժվար է եղել։ «Ոչ մեկը Հայաստանում չգիտեր, որ 1992 թ․ պարտությունից հետո դու ես վերցրել պատերազմը ու բերել ժողովրդին հաղթանակի։ Ո՞վ գիտեր Հայաստանում, քո անունը չկար, բացի քեզնից բոլորը կային, բայց դուք գիտեք, որ բանակը ղեկավարվում է վերտիկալ, վերևից նստած է եղել պարոն Բաբայանը, ամբողջ օպերացիաները մշակել, իրագործել և արել է ինքը։ Ո՞վ է Հայաստանում իմացել դրա մասին, ո՞վ գիտեր։ Ոչ մեկը, որովհետև ոչ մեկին ձեռնտու չէր, և նմանատիպ մի շարք հարցեր»։

Նա նաև նշեց, որ քարոզարշավի ընթացքում փորձել են հանրությանը ճշմարտությունը ներկայացնել։ «Այն, ինչ ես խոսել եմ, այն, ինչ ես արտահայտել եմ, ամեն մի ստորակետի համար պատասխանատու եմ, և, ինչպես դուք տեսնում եք, որևիցե մեկը բերան չի բացել, ասել՝ էդ ձև չի։ Ժողովուրդը ինչ որոշում կկայացնի, ամեն դեպքում ես ասել եմ՝ շնորհակալ ենք, կվստահեն, կվերցնենք բանակը, հզոր բանակ կկառուցենք, չեն վստահի, էլի շնորհակալ ենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում