Ներքին 1 տարի առաջ - 17:20 20-11-2024

Ամեն այրվող խոտի համար էկոպարեկները պատասխանատու չեն. մանրամասներ

Հայաստանի հանրապետության տարածքում հաճախ են այրվում խոտածածկույթները, ինչ մեծ վնաս կարող է հասցնել բնակչությանը։ Խոտածածկույթի այրումից առաջացրած ծուխը կարող է աղտոտել օդը և պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների։

Oragir.News-ը Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյոք իրականացնում են որևէ գործողություն դաշտերի, խոտածածկույթների այրումը կանխելու կամ վերահսկելու ուղղությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում ՇՄՆ Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը նշեց՝ եթե իրենց կողմից պահպանվող տարածքում է, բնականաբար իրենց գործառույթն է։

«Հանրապետության բոլոր մարզերում իրականացնում ենք գործունեություն, միայն պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Այսինքն՝ համայնքային և մասնավոր անտառներում գործառույթ չենք իրականացնում։
Եթե մեր պահպանվող տարածքը չի, մենք չենք անում, բայց եթե նկատում ենք, միանշանակ արձանագրություն ենք կազմում ու համապատասխան մարմիններին ենք ներկայացնում, որ իրենք իրենց լիազորությունների շրջանակներում գործառույթներ նախաձեռնեն»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ ինչպես է իրականացվում պահպանությունը և եթե իրենց կողմից չպահպանվող տարածքում է տեղի ունենում այրումը, արդյոք էկոպարեկային ծառայությունը ոչինչ չի ձեռնարկում, Ալեքսանյանը նշեց․
«Այս պահի դրությամբ քանի որ մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակված ծառայողներ չունենք, իրականացնում են «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում իրականացնող վեց ՊՈԱԿ-ների աշխատակիցները, ովքեր մեր մոտ էկոպարեկային ծառայության ժամանակավոր պաշտոնակատարներն են։ Այս պահի դրությամբ մեր ծառայողներն իրավախախտումն արձանագրում են և ներկայացնում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որն էլ վնասի հաշվարկ է իրականացնում և վարչական վարույթ»,- եզրափակեց նա։

Ստացվում է՝ էկոպարեկները պատասխանատու են միայն հատուկ տարածքում պահպանվող խոտածածկույթի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ