Ներքին 4 տարի առաջ - 22:14 08-03-2022

Շտրիխներ «շիկահեր» Հայաստանի դիմագծից

Թելեգրամյան Relocation-Армения խմբում բուռն քննարկումներ են: ՌԴ-ից, Բելառուսից եւ Ուկրաինայից Հայաստան տեղափոխվածներին հետաքրքրում է մեր երկրի հետ կապված ամեն ինչ՝ սկսած բանկային քարտերից ու բջջային օպերատորներից, վերջացրած դիպլոմների ճանաչելիությամբ ու տաքսու գներով:

Ոմանք արդեն սկսել են դժգոհել մեր երկրում բարձր գներից: Մեկը նույնիսկ շեշտել է, որ Վրաստանը նախընտրելի է, քանի որ բնակարաններն ու գինին այնտեղ ավելի մատչելի են, ՌԴ-ի «ձեռքերն» էլ չեն հասնի իրենց: Նրան, սակայն, հակադարձել են, որ Վրաստանում ռուսներին չեն սիրում, իբրեւ առավելություն շատերը նշել են, որ Հայաստանում ի տարբերություն Վրաստանի՝ մեծամասնությունը խոսում է ռուսերեն, իսկ Վրաստանում միայն ավագ սերնդի ներկայացուցիչներն են խոսում, այն էլ՝ դժկամությամբ:

Ծնողներ կան,որ ցանկություն ունեն երեխաներին հայոց լեզվի դասընթացների տանել, նրանցից մեկը ճշտել է,որ հայերեն սովորելու համար մեկ ամսվա համար պետք է վճարել $200-$400:

Իսկ ընդհանրապես, Երեւանը, Գյումրին եւ մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող քաղաքները «շիկահեր» են դարձել, եւ բազմազգությունը «սազել» է մեր երկրին: Ամենուր գեղեցիկ զույգեր են զբոսնում: Սրճարաններում ու խանութներում սովորականից ակտիվ եռուզեռ է:

Երիտասարդ սլավոնացի ներգաղթյալները կենսուրախ են, ժպտուն, տարեցների աչքերում, սակայն, տխրություն կա: Ընդհանուր առմամբ, ազգությամբ ոչ հայերին մեր երկրում լավ են վերաբերվում, մի բան սակայն ընդունելի չէ․ սպասարկման ոլորտում օգտվում են առիթից: Ու քանի որ այս ամենը չի կարգավորվում, «մեղավորները» դա արդարացնում են պահանջարկից բխող առաջարկի սկզբունքով:

Արեգ Արեւյան

Լուսանկարը՝ a1plus-ի

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով