Ներքին 5 տարի առաջ - 23:17 08-09-2021

Հայաստանի Կոմկուսի նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են հայ-ռուսական բարեկամության թեմայով պաստառներ

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։ Այս մասին գրառում է կատարվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության ֆեյսբուքյան էջում։

«1920թ, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մեր երկիրը գտնվում էր աղետալի վիճակում։ Դիմակայելով ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կոմունիստները կարողացան եռապատկել մեր բզկտված հայրենիքի տարածքը, զարգացնել տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, Հայաստանը կրկին դարձնելով աշխարհասփյուռ հայության հանգրվան։

Սիրելի հայրենակիցներ՝ մենք հիմա էլ և միշտ պատրաստ ենք ծառայել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։

Եկե՛ք, համախմբվե՛ք ձեր հարազատ կուսակցության շուրջը, որպեսզի միասին կրկին ծաղկեցնենք մեր մայր հայրենին»,- նշված է վերը նշված գրառման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով