Ավելին 4 տարի առաջ - 19:53 08-03-2022

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ COVID-19-ը նվազեցնում է ուղեղի ծավալը

Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ COVID-19-ն առաջացնում է ուղեղի ծավալի նվազում, գրում է The Daily Mail-ը։

Հետազոտությանը մասնակցել է 51-81 տարեկան 785 մարդ, որոնք երկու անգամ ուղեղի սկանավորում են անցել: Այդ մարդկանցից 401-ը հիվանդացել է կորոնավիրուսով. արդյունքների համաձայն՝ COVID-19-ով վարակվածների ուղեղի ծավալի ավելի մեծ նվազում է գրանցվել:

Միևնույն ժամանակ, այս ախտանիշը կախված չէ հիվանդության ծանրությունից, թեև ուղեղի ծավալն ավելի է նվազել հետազոտության այն մասնակիցների դեպքում, որոնք կորոնավիրուսի ծանր ընթացք են ունեցել և հոսպիտալացվել են:

Գիտնականները նշել են, որ 30-40 տարեկանից սկսած՝ ուղեղն աստիճանաբար փոքրանում է։ Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի հետևանքով ոչ միայն ճանաչողական կարողությունների ժամանակավոր վատթարացում է առաջանում, այլև դրանք ընդմիշտ նվազում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան