Արտաքին 4 տարի առաջ - 16:47 18-11-2021

Որքանով է դիմակների կրումը նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը. գիտնականներ

Բժշկական դիմակների կրումը COVID-19-ի տարածումը նվազեցնում է 53%-ով, պարզել են Ավստրալիայի Մոնաշ համալսարանի և Էդինբուրգի համալսարանի հետազոտողները։ Հետազոտությունը հրապարակվել է The BMJ ամսագրում:

Չնայած պատվաստանյութերը զգալիորեն նվազեցնում են վարակվելու և COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկերը, երկրների մեծ մասում ոչ բոլոր բնակիչներն են պատվաստվել, ուստի կարևոր է օգտագործել այլ պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ կրել, ձեռքերը լվանալ և հեռավորություն պահպանել: Պարզելու համար, թե որքանով են արդյունավետ այս միջոցները, գիտնականները վերլուծել են դրանց նվիրված ավելի քան 30 հետազոտություններ ամբողջ աշխարհից:

Պարզվել է, որ դիմակների կրումը COVID-19-ով հիվանդացությունը կրճատում է 53%-ով, սոցիալական հեռավորության պահպանումը՝ մեկ քառորդով: Ձեռքերը լվանալը նույնպես ցույց է տվել հիվանդացության 53% կրճատում, սակայն դրան նվիրված հետազոտությունների ոչ մեծ քանակի պատճառով գիտնականները այս տվյալները չեն համարել վիճակագրորեն նշանակալի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով