Մամուլ 4 տարի առաջ - 10:08 08-03-2022

Վարորդական իրավունքի վկայականի փոխարեն պլաստիկ քարտ. Ժողովուրդ

Տևական ժամանակ է, ինչ վարորդները բողոքում են, որ վարորդական իրավունքի վկայականի փոխարեն իրենց տալիս են ժամանակավոր թուղթ, ոչ թե պլաստիկ քարտ։ Այս մասին մարտի 8-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Այն վարորոդները, ովքեր ուզում են փոխել իրենց վարորդական իրավունքի վկայանկանը՝ Ճանապարհային ոստիկանությունը պլաստիկ քարտի փոխարեն տալիս է ժամանակավոր թուղթ եւ հորդորում մոտենալ երկու ամսից։

«Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ոստիկանություն, որտեղից մեզ պատասխանեցին՝ նշելով, որ Հայաստանի սահմանների ներսում ժամանակավոր (թղթից) վկայականով վարելու դեպքում խնդիր չի ծագի, իսկ այն քաղաքացիները, որոնք Հայաստանից պետք է մեկնեն եւ կարիք ունեն վարորդական վկայականը փոխելու, ապա նրանց տրամադրվում է վարորդական վկայականի պլաստիկ քարտ: «Ժողովուրդ» օրաթերթին ոստիկանությունից վստահեցրին նաեւ, որ հաշված օրերի ընթացքում այս խնդիրը կկարգավորվի»,-գրել է «Ժողովուրդը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան