Մամուլ 4 տարի առաջ - 08:53 08-03-2022

Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քնչչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաեւ «Մարտի 1»-ի գործով: Իսկ թե ինչ գործով են նրան Զինվորական քննչական կոմիտե կանչել, կներկայացնենք առաջիկայում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»