Մամուլ 4 տարի առաջ - 08:19 08-03-2022

Հանդիսավոր նիստ և հանդիսավոր դիմավորում․ Հրապարակ

Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին մարտի 8-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից նախագահ ընտրվեց մարտի 3-ին, ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը »,- գրել է թերթը։

«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են նախագահի պաշտոնի ստանձնումը հանդիսավոր դարձնելու համար, որպեսզի այդ պատմական իրադարձությունը «չկորի» օրվա լրահոսի մեջ, ինչպես նախագահի ընտրությունը ստվերվեց օբյեկտներում սեղաններին աղամաններն արգելելու եւ ռուս-ուկրաինական հակամարտության լուրերի արանքում։
«Հրավիրվելու են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իսկ երդմնակալությունից հետո հանդիսավոր արարողություն է լինելու նախագահական նստավայրում, որտեղ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը ընտանիքի՝ կնոջ եւ դստեր հետ դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ եւ թոռնիկի հետ։ Ընդդիմադիրները որոշել են երդմնակալության նիստը նույնպես բոյկոտել»,- գրել է «Հրապարակը»


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով