Մամուլ 4 տարի առաջ - 10:34 04-03-2022

Սյունիքի նախկին մարզպետն անգործ չի մնա. նրան մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վերջապես Սյունիքի մարզպետի փոփոխություն եղավ, որը ծրագրված էր դեռ շաբաթներ առաջ: Մելիքսեթ Պողոսյանն իր տեղը զիջեց Կալավանի նախկին գյուղապետ, 2018-ից հետո վարչապետի խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանին, որն արդեն մոտ երկու տարի է՝ Սյունիքում է ապրում։

Նա տեւական ժամանակ Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարն է՝ կառավարությունից Սյունիքին տրամադրվող գումարներով հասցրել է մարզում շահել հազարավոր սյունեցիների սիրտը, ուստի, ասում են, նրա նշանակումը մարզում դրական են ընդունել։ Մեղրիի համայնքապետն էլ նշանակման թանաքը դեռ չչորացած՝ շնորհավորել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջով: Ասում են՝ Ղուկասյանը տրամադրված չէ կադրային ջարդ անելու, սակայն փոփոխություններ կլինեն։

Իսկ Մելիքսեթ Պողոսյանն անակնկալի է եկել իր պաշտոնանկության մասին որոշումից, չնայած տեւական ժամանակ է` մամուլը գրում էր այդ մասին, սակայն նա երկու օր առաջ էլ մարզպետարանի աշխատակազմին վստահեցրել է, թե դրանք սուտ լուրեր են, ինքը շարունակելու է աշխատել: Երեկ լուր տարածվեց նաեւ՝ որպեսզի նրան չնեղացնեն, մտադիր են նշանակել ՊՆ խորհրդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով