Արտաքին 4 տարի առաջ - 10:06 04-03-2022

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների դեմ

Վաշինգտոնը հայտարարել է ռուսաստանցի գործարարների, պետական ​​կորպորացիաների մենեջերների, պաշտոնյաների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի մի խումբ անձանց՝ Դմիտրի Պեսկովի, Ալիշեր Ուսմանովի, Բորիս և Արկադի Ռոտենբերգների, Սերգեյ Չեմեզովի, Իգոր Շուվալովի, Եվգենի Պրիգոժինի, Նիկոլայ Տոկարևի, ինչպես նաև նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ուսմանովն ու Շուվալովը հայտնվել են նաև Լոնդոնի պատժամիջոցների տակ. նրանց հաշիվները կսառեցվեն, բրիտանացիներին կարգելվի նրանց հետ գործ ունենալ, նրանք նաև չեն կարողանա մուտք գործել այս երկիր։ Մեծ Բրիտանիան հայտարարել է «Օլիգարխների հատ կապված աշխատանքային խումբ» (Oligarch Taskforce), ստեղծելու մասին, որը կհետաքննի Ռուսաստանի էլիտաների գործունեությունն այս երկրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում