Արտաքին 4 տարի առաջ - 17:59 16-06-2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի և երեխաների իրավունքների պաշտպանի դեմ

Մեծ Բրիտանիան նոր անհատական պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովայի դեմ։

Նշվում է, որ Լվովա-Բելովայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել «ուկրաինացի երեխաների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի համար»։ Պատրիարքը պատժամիջոցների տակ է հայտնվել «Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիային հրապարակավ աջակցելու համար»։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև ռուսական «Վոլգա-Դնեպր» բեռնափոխադրումների ընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև 64-րդ մոտոհրաձգային բրիգադի չորս գնդապետների նկատմամբ, որոնց մասնակից են համարում Բուչայում խաղաղ բնակիչների սպանություններին:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ուկրաինայի մի քանի քաղաքացիներ, ովքեր Ուկրաինայի գրավված տարածքներում համագործակցում են Ռուսաստանի օկուպացիոն զորքերի հետ։

«Այսօր մենք թիրախավորում ենք պուտինյան պատերազմի մեղսակիցներին ու մեղավորներին, որոնք անասելի տառապանքներ են պատճառել Ուկրաինային, այդ թվում՝ բռնի տեղահանումներ և երեխաների որդեգրում»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան