Մամուլ 4 տարի առաջ - 09:03 03-03-2022

Իշխան Զաքարյանի իշխանական քվեարկությունը․ Հրապարակ

«Պատիվ ունեմ» խմբակցությունից հեռանալուց հետո Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ չի դադարելու ընդդիմադիր լինելուց, չի համալրելու իշխանության շարքերը, սակայն երեկ նա ոչ միայն մասնակցեց ՀՀ նախագահի ընտրության նիստին, այլեւ Հաշվեքննիչ պալատի նախագահի քվեարկությանը, այն դեպքում, որ ընդդիմությունը բոյկոտել էր այդ նիստերը։Այս մասին մարտի 3-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Վերահսկիչ պալատի (Հաշվեքննիչ պալատը իրավահաջորդն է) նախկին նախագահ Իշխան Զաքարյանը ժամանակին աշխատել է ՔՊ-ի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանի հետ, ով նախկինների ժամանակ երկար տարիներ գլխավոր գանձապետն էր: Թերեւս նաեւ այս մտերմության պատճառով է Զաքարյանը կողմ քվեարկել Ջանջուղազյանին, որի օգտին քվեարկեց 70 պատգամավոր։ Բացակայում էին միայն նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը եւ Փաշինյանի քավորական ընտանիքի ներկայացուցիչ պատգամավոր Վահե Ղալումյանը: Ուշագրավ է, որ Իշխան Զաքարյանը ՀՀ նախագահի առաջին քվեարկությանը չի մասնակցել »,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան