Ավելին 4 տարի առաջ - 23:58 02-03-2022

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Կիևի երկաթուղային կայարանի մոտ

Հզոր պայթյուն է որոտացել Կիևում՝ քաղաքի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանի մոտ։ Այս մասին հայտնել է ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն տելեգրամյան իր ալիքում, ինչպես նաև Интерфакс-Украина-ն և УП-ն՝ վկայակոչելով ականատեսներին։

Պայթյունը տեղի է ունեցել Հարավային երկաթուղային կայարանի և «Իբիս» հյուրանոցի միջև։ Այդտեղ է գտնվում Ուկրաինայի պաշտպանության նախարարության շենքը: Հաղորդվում է, որ հավանաբար հարված է հասցվել Լուկյանովկայի շրջանում ցամաքային զորքերի հրամանատարությանը։

Ըստ հրատարակության՝ Կիևում ռուսական հրթիռը որսացել են, ինչից հետո Հարավային կայարանի մոտ պայթյուն է որոտացել:

Ավելի ուշ պայթյունի մասին տեղեկությունը հաստատել է Ուկրզալիզնիցան. «Կայարանի շենքը կանգուն է մնացել և չնչին վնաս է կրել։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Գնացքների երթևեկությունը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում