Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:04 28-08-2025

Վանաձորի կայարանի երկաթուղային վագոնային կշեռքը կհանձնվի ՀԿԵ–ին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, ըստ որի Վանաձորի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը կներառվեն և կշահագործվեն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն ակտիվների կազմում:

Նշվում է, որ այդ նպատալով ընկերությունը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Քանի որ Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը ներկայում չի շահագործվում և գտնվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում, նախարարությունը դիմել է կոմիտեին` դրանք հանձնելու «Հարավկովկասյան երկաթուղու» շահագործմանը։ Կոմիտեն տվել է իր համաձայնությունը։

«Նախագծով առաջարկվող կարգավորումը թույլ կտա Վանաձոր քաղաքի կայարանի տարածքում առկա երկաթուղային վագոնային կշեռքը և կշեռքի շինությունը վերանորոգումից հետո արդյունավետ շահագործել, ինչպես նաև ապահովել ԱՊՀ անդամ երկրների երկաթուղով բեռնափոխադրումների պահանջների կատարումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Այսպիսով հնարավորություն կստեղծվի իրականացնելու Վանաձորի երկաթուղային կայարանում վագոնների բարձումից հետո դրանց կշռումը, ինչպես նաև կբարձրանա գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:

Այս որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՊԵԿ–ը երկամսյա ժամկետում վագոնային կշեռքը և կշռման սենյակը, ինչպես նաև դրանց տեխնիկական փաստաթղթերը կհանձնի ՏԿԵՆ–ին` շահագործման համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան