Արտաքին 4 տարի առաջ - 15:32 02-03-2022

DHL-ը դադարեցրել է փոխադրումները Ռուսաստան և Բելառուս

Լոգիստիկայի ոլորտում համաշխարհային առաջատար DHL-ը դադարեցրել է սեփական ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնությանը և Բելառուսին։ Այդ երկրներից փոխադրումներ նույնպես չեն ընդունվի։ Այս մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով DHL-ի մամուլի ծառայությանը:

«Մեր մուտքային ծառայությունները Ռուսաստանում և Բելառուսում կասեցված են, ուստի մենք նաև չենք ընդունում փոխադրումներ այդ երկրներից՝ մինչև հետագա ծանուցումը»,- գրում է մամուլի ծառայությունը։

Նրանք խոստանում են շարունակել հետևել իրավիճակին:

Հիշեցնենք, որ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրել էր նաև այն մասին, որ Apple ընկերությունը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում՝ Ուկրաինա Պուտինի բանակի ներխուժման պատճառով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»