Ներքին 4 տարի առաջ - 23:59 06-11-2021

Ինչ-որ փուլում Հայաստանի առջև կոնկրետ խնդիր է դրվելու անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը․ Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքնախաբեությամբ չզբաղվենք և մեր հասարակությանն էլ արխայնության գիրկը չթողնենք․ ինչ-որ փուլում Հայաստանի առջև կոնկրետ խնդիր է դրվելու անդամակցել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, և Հայաստանը կանգնելու է կոնկրետ որոշում կայացնելու խնդրի առաջ։

Այս հարցի վերաբերյալ իշխանության ու խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև մնացած բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե ինչպիսին է նրանցից յուրաքանչյուրի վերաբերմունքը Հայաստանի ինքնիշխանության, պետականության ու անկախության գափափարաբանության նկատմամբ։

Միջազգային հարաբերություններում ինձ համար շատ կարևոր ու առանցքային է երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև ազնիվ, փոխշահավետ ու իրավահավասար բարեկամության հաստատումը, սակայն Հայաստանի քաղաքական ինքնիշխանության որևէ ստորադասում ու զիջում չի կարող ընդունելի լինել․․․

Հայաստանի անկախության ու պետականության գաղափարն ինձ համար անքննարկելի արժեք է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»