Արտաքին 4 տարի առաջ - 14:58 02-03-2022

ՌԴ-ի պահանջները անիրատեսական են. Քալընը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության, կողմերի բանակցությունների և ռուս-թուրքական անհամաձայնությունների մասին:

Ինչպես հաղորդել է ermenihaber-ը, նա նշել է, որ մարտի 2-ին նախատեսվող Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների 2-րդ փուլը ամենայն հավանականությամբ հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ սպասվում է ռազմական գործողությունների սրացում:

«Մեծ հավանականությամբ կարող է 1-2 օր հետաձգվել: Մենք կապի մեջ ենք պատվիրակությունների հետ»,- ասել է Քալընը՝ ավելացնելով, որ բանակցությունները չեն կարող արդյունք տալ, եթե դրանք արվեն ժամանակ շահելու նպատակով:

Խոսելով բանակցություններում ՌԴ-ի պահանջների մասին՝ Քալընն ասել է. «Բանակցությունները հեշտ չեն ընթանում: Ռուսաստանը անիրատեսական պահանջներ ունի, ինչպիսիք են Ղրիմի ճանաչումը և Ուկրաինայի զինաթափումը: Մեր տեսանկյունից այդ պահանջների ընդունումը հնարավոր չէ: Մենք կենտրոնանում ենք պատերազմի ավարտի, բանակցություններում զինադադարի որոշման և հումանիտար միջանցքի բացման վրա»:

Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների ու դրանցում առկա անհամաձայնությունների մասին էլ Քալընն ասել է. «Այս հարաբերությունները մենք ենք ստեղծել: Չենք ասել՝ Ռուսաստանի հետ այսպիսի հարաբերությունների մեջ չմտնենք, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ ենք: Մենք էլ Ռուսաստանի հետ որոշ հարցերում անհամաձայնություն ունենք: Սիրիայում, Լիբիայում չենք կարողանում համաձայնության գալ: Ղրիմի անեքսիան չենք ճանաչում: Բայց դա մեզ չի դրդել սառը պատերազմի: Մենք ցույց տվեցինք, որ այդ հարցերը դիվանագիտությամբ են լուծվելու»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի