Մամուլ 4 տարի առաջ - 08:24 02-03-2022

Իշխանական թիմին ասվել է, որ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց

Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը եւ չանդրադառնալ երկու ժողովուրդների միջեւ առկա որեւէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլեւ ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին եւ այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։ Այս մասին մարտի 2-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Հրապարակի» աղբյուրն ասում է՝ եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին ամիսներին այդ պատերազմի մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ցանկացած խոսակցության մեջ կիրառում են բացառապես «44-օրյա պատերազմ» կամ «ադրբեջանական ագրեսիա» տերմինները, մինչդեռ 2020-ի վերջին եւ 2021-ի սկզբին շատ էր խոսվում թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։

«Թուրքերի գլխավոր պահանջն է՝ մոռանալ անցյալը, փակել պատմության սեւ էջերը, չհիշել անգամ 2020 թվականը եւ առաջ նայել՝ դեպի հայ-թուրքական եղբայրական լուսավոր ապագա։ Իշխանական թիմին նույնպես ասվել է, որ վերանայեն իրենց լեքսիկոնը եւ խուսափեն հակաթուրքական հայտարարություններ անելուց »,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում