Մամուլ 4 տարի առաջ - 09:11 01-03-2022

Ո՞վ է ի պաշտպանություն ռուսական բանակի՝ Կիևյան կամրջից կախված պաստառի հեղինակը. Փաստ

Նախօրեին սոցցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում ակտիվորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ էր կախված։ Հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե իրականում դա «ֆեյք» տեսանյութ է, ոչ մի պաստառ էլ չի եղել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, պաստառն իրականում կախված է եղել, տեսանյութն էլ ամենևին «ֆեյք» չէ:
« Ավելին, մեր աղբյուրները վստահեցնում են, որ, ի աջակցություն Ռուսաստանի և ռուսական բանակի, այդ պաստառի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկին: Մենք նաև տեղեկություններ ունենք, որ տեղի ընտրությունն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում: Մասնավորաբար, ի սկզբանե որոշված է եղել պաստառը կախել «Հաղթանակ» կամրջից, սակայն ոստիկանները կանխել են: Արդյունքում պաստառը կախվել է Կիևյան կամրջից, ինչն ավելի է ընդգծել խորհրդանշականությունը»,- գրել է «Փաստը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով