Մամուլ 4 տարի առաջ - 08:54 01-03-2022

Ով է արագածոտնի իրական մարզպետը․ Հրապարակ

Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձեւում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին եւ Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։ Այս մասին մարտի 1-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, եւ այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ եւ փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն:
Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում