Ներքին 4 տարի առաջ - 23:30 28-02-2022

Թերթ.am-ը չի փակվի․ ո՞վ է նոր սեփականատերը

«Քառյակ մեդիա» ընկերության նախկին գործադիր տնօրեն Արամ Անտինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ,

Հարգելով «Քառյակ մեդիայի» սեփականատերերի ցանկության բացակայությունը՝ շարունակելու կառույցի հետագա գործունեությունը, ես ու իմ շատ գործընկերներ ցանկություն ենք հայտնել վերսկսելու մեր ղեկավարած լրատվամիջոցների գործունեությունը:

Ուստի, գործընկերներիս հետ միասին առաջարկ ենք ներկայացրել «Քառյակ մեդիայի» սեփականատերերին՝ ստանձնելու Թերթ.am-ի և «107 ֆմ ռադիոյի» սեփականության իրավունքը: Պայմանավորվածության գալ հաջողվել է ու իմ և Լիկա Թումանյանի տնօրինությամբ Թերթ.am-ն ու «107 ֆմ ռադիոն» կվերսկսեն իրենց գործունեությունը և կաշխատեն իրարից անկախ և անջատ «Քառյակ մեդիայից»: Թերթ.am-ը կփորձի շատ արագ վերականգնել աշխատանքային դադարի պատճառով կորցրած ընթերցողներին ու կջանա ստեղծել լավագույն բովանդակություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող