Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:01 14-12-2022

ՀՀ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Լաչինի միջանցքը փակվի. Խոսրով Հարությունյան

«ՀՀ իշխանություններն ամեն ինչ արին, որ Լաչինի միջանցքը փակվի, եկեք սկսենք այդտեղից»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհից։

Ըստ Հարությունյանի, երբ Լաչինի միջանցքը վերածեցին ճանապարհի ՀՀ իշխանություններն այդ պահին չարձագանքեցին, այնինչ դա պետք է համաձայնեցվեր իրենց հետ, քանի որ իրենք էին ստորագրել եռակողմ հայտարարության տակ։

«Երբ Լաչինի միջանցքը վեր են ածում ընդամենը ճանապարհի և հայաստանյան իշխանությունները այդ հարցում քար լռություն, ոչ մի արձագանք, մինչդեռ դա ճանապարհ չպետք է լիներ, դա պետք է մնար միջանցք, եթե նույնիսկ այլընտրանքային, մինչ այդ ճանապարհի կառուցումը պետք էր համաձայնեցնել հայաստանյան իշխանությունների հետ, որովհետև նա է ստորագրել այդ եռակողմ հայտարարության տակ, այդ ծրագիրը, նախագիծը։

Ճանապարհ կառուցելը միայն ասֆալտելը չէ, սա նշանակում է այդտեղով պետք է անցներ և գազատարը և էլեկտրականության սպասարկման բոլոր ենթակառուցվածքները և ջրամատակարարումը և այլն, այսինքն՝ միջանցք, որը ոչ միայն կկապեր Արցախը Հայաստանի հետ զուտ տեղափոխումների տեսանկյունից, այլ նաև միջանցք, որը պետք է երաշխավորեր Արցախի Հանրապետության բնականոն կենսագործունեությունը, սա չի արվել».- ասաց Հարությունյանը։

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայությունից՝ Հարությունյանն ասաց. «Ռուս խաղաղապահների ներկայությունը լուծում է մի խնդիր, գոնե ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը չեզոքացնում է, եթե մենք ոչինչ չենք արել, որ Արցախի բնականոն կենսաապահովման խնդիրները լուծվեն, ինչ ենք ուզում ռուս խաղաղապահներից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով