Խոսք 4 տարի առաջ - 18:43 28-02-2022

Կիևի հայ համայնքի ղեկավարը՝ Կիևում իրավիճակի և հայերին ցուցաբերվող աջակցության մասին

Ուկրաինայում շարունակում է իրավիճակը լարված մնալ, մինչ այժմ այնտեղ կան ՀՀ քաղաքացիներ, որոնց վերադարձի համար ՀՀ ԱԳՆ-ն որևէ էական քայլ չի ձեռնարկում, միայն հայտարարել էին, որ Հայաստան վերադառնալու համար կարող են հատել Ուկրաինայի հարևան երկրներից մեկի սահմանը, և այդ երկրից վերադառանալ Հայաստան։

Oragir.news-ը Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանից նախ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ իրավիճակ է Կիևում․ «Շաբաթ օրվանից մինչև այսօր պարետային ժամ էր Կիևում, բայց այն այսօր՝ առավորյան 8:00-ից վերջացավ։ Ժողովուրդն այսօր հնարավորություն ունի մթերային խանութներ գնալ՝ բոլորը բաց են, դեղատուն էլ կարող են գնալ, իսկ երեկոյան՝ ժամը 10:00-ից էլի կսկսվի պարետային ժամը՝ մինչև առավոտյան ժամը ութը»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանն ասաց, որ մինչ այժմ հայ համայնքից զոհեր չկան. «Բոլորի հետ աշխատում ենք և՛ մենք, և՛ թեժ գծերն էլ, ինչպես նաև դեսպանատունը՝ Վլադիմիր Կարապետյանի գլխավորությամբ, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը և եկեղեցին՝ Մարկոսի սրբազանի գլխավորությամբ։ Բոլոր հարցերին աշխատում ենք պատասխանել, պռոբլեմային հարցեր չենք ունեցել»։

Հարցին, թե ունե՞ն կապ ՀՀ ԱԳՆ-ի հետ, ասաց, որ դեսպանատուն-եկեղեցի-համայնք համատեղ աշխատում են. «ԱԳՆ-ն դեսպանատունն է, եթե որևէ մեկը իր կամքով դուրս է գալիս, ապա մենք հայերին ուղեկցում ենք հեռախոսով, ոչ թե անձամբ՝ մինչև սահման։ Տերնոպոլ և Վիննիցա քաղաքներում ունենք պատրաստված տեղեր, եթե մարդիկ դուրս են գալիս՝ մեզ մոտ կարող են մեկ օրով մնալ, գիշերել և մյուս օրը դուրս գալ դեպի սահման»,- ասաց Կիևի հայ համայնքի ղեկավարև՝ բոլոր հայերին խորհուրդ տալով տներից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում