Ներքին 4 տարի առաջ - 17:47 25-02-2022

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլիին։

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, շնորհավորելով ՄԱԶԾ ներկայացուցչին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող նպատակային աջակցության և կարողությունների զարգացման ծրագրերը և ընդգծել, որ դրանք նպաստել են Հայաստանի ժողովրդավարական և սոցիալական զարգացմանը:

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանը, չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու կորոնավիրուսային համավարակից հետո առաջացած դժվարություններին ու մարտահրավերներին, շարունակում է հավատարիմ մնալ զարգացման իր օրակարգին` հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին համագործակցելով միջազգային գործընկերների հետ։

Այդ համատեքստում փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է 2021 թվականին ստորագրված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը, որը նախանշում է հետագա 5-ամյա համագործակցության ընդհանուր ոլորտները։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին Հայաստանի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և փոխվարչապետի հետ քննարկել համագործակցության զարգացման ուղղությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով