Ներքին 4 տարի առաջ - 18:20 21-07-2022

Երևանի քաղաքապետը հանդիպել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի հետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ, տեղեկացնում են քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հանդիպման ժամանակ, որին ներկա է գտնվել նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցներն այսօր քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման աշխատանքների իրականացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու մանկապարտեզների վերանորոգման ուղղությամբ:

Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ դրանք մայրաքաղաքում ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:

Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ համատեղ ծրագրերն իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով