Խոսք 4 տարի առաջ - 15:49 25-02-2022

Վախենում ենք անգամ գնալ խանութ. Ուկրաինայում բնակվող հայեր

Ուկրաինայում շարունակում է իրավիճակը լարված մնալ։ Մայրաքաղաք Կիևում այսօր վաղ առավոտյան մի քանի պայթյուն է լսվել, իսկ նախագահ Զելենսկին իր տեսաուղերձում հայտարարել է, որ երեկվանից զոհվել է 137 զինծառայող, այդ թվում՝ 10 սպա, իսկ 316-ը վիրավորվել են։ Oragir.news-ը զրուցեց Ուկրաինայի տարբեր քաղաքներում ապրող մեր հայրենակիցների հետ՝ հարցնելով թե ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ են անում այժմ և ի՞նչ են պատրաստվում անել, եթե իրավիճակը ավելի սրվի։

Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ անգամ վախենում են գնալ խանութ. «Աղջկաս՝ Նաստյաին, ուղարկել եմ Խարկով, որ ապահով լինի, ես էլ Նիկոպոլ քաղաքում եմ, բայց այնտեղ էլ է վտանգավոր ու իրավիճակը լարված է, ամուսինս՝ Գրիշան, Դոնեցկում է։ Վախից որևէ տեղ չենք գնում, անգամ խանութ։ Ես աղջկաս համար հիմա հանգիստ չեմ, չգիտեմ՝ ինչ անել»։ Հրանտ Վարդանյանը, ով ապրում է Չերնոբիլի ատոմակայանի հարակից տարածքում, ասաց, որ ընտանիքի հետ տարիներ առաջ տեղափոխվել է Չեռնոբիլ, ու այժմ լարված իրավիճակով պայմանավորված՝ ուզում է վերադառնալ հայրենիք. «Հիմա էլ Չեռնոբիլում է խառը իրավիճակ, ընտանիքով այստեղ ենք երկար տարիներ ապրում, մենք, իհարկե, վախեր ու տագնապներ ունենք, որ ամեն պահի կարող է իրավիճակն ավելի վատանալ»,- Վարդանյանը։

Իսկ ՀՀ-ում բնակվող քաղաքացին, ով կնոջն ու անչափահաս որդուն նախորդ ամիս է ճանապարհել Կիև՝ ընտանիքի մոտ, մեզ հետ զրույցում ասաց՝ կինն իրեն տեղեկացրել է, որ անորոշ իրավիճակում են ու չգիտեն, թե ինչ են անելու։ «Կինս, ով Ուկրաինայում մեծացած հայ է, ամեն տարի գնում է տեսնելու իր ընտանիքին, ովքեր արդեն 25 տարի է այնտեղ են ապրում։ Նախորդ ամիս երեխայի հետ ուղարկեցի այնտեղ, որ ես էլ գնամ, բայց չստացվեց։ Հիմա չգիտենք էլ ինչ անենք, նրանք այնտեղ են, ես՝ այստեղ, ասում են անընդհատ ձայներ է լսվում, ու վստահ չեն, որ ամեն պահի իրավիճակն էլ ավելի չի սրվելու։ Շատ եմ ուզում բերեմ այստեղ, որ անվտանգ լինեն, էլ չեմ թողնելու գնան»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան