Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 12:21 25-02-2022

Պետք է վաստակել հայ լինելու իրավունքը. Արսեն Գրիգորյան (Մրո)

Ազգային արժեքների պահպանման, թուրքական ելևեջներով երաժշտություն լսելու, երաժշտական դպրոցներում և Կոնսերվատորոիայում ազգային երաժշտության դասավանդման որակի, ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող մշակույթային գործունեության որակի, «Գութան» փառատոնի և
«ԱՐԱՐ» ծրագրի մասին Oragir.news-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանի հետ։
Գրիգորյանն՝ անդրադառնալով ազգային արժեքների պահպանմանը, ասաց, որ ազգային արժեքները պահպանելով կկարողանանք միայն համամարդկային արժեքներ ստեղծել։

«Մեր տունը մերն է, մեր հայրենիքը ուրիշինը չէ՛ ու ուրիշինը չի՛ էլ լինի։ Մշակութային ժառանգությունը կարծես բանտարկված լինի, իսկ երգից շատ բան է կախված։ Քիչ է ծնվել հայ, բայց պետք է վաստակել հայ լինելու իրավունքը ու պահել ազգային մշակույթը»։

Գրիգորյանն անդրադարձավ նաև ամեն տարի Կասկադում անցկացվող ազգագրական երգի ու պարի «Գութան» փառատոնին, իսկ «Արարը» իր այն ծրագիրն է, որի միջոցով ՀՀ ութ մարզերում երիտասարդների համար անցկացվում է անվճար դասավանդում ազգագրական երգ, պար, կավագործություն, ասեղնագործություն և այլն։


Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով