Ներքին 4 տարի առաջ - 11:17 25-02-2022

Բացասական հետևանքները նվազագույնի հասցնող օպերատիվ հարցերը ԵԱՏՄ-ի օրակարգում են. Փաշինյան

Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց ազդեցությունը կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա, և այդ համատեքստում շատ կարևոր է քննարկել, թե ինչ օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որ այդ բացասական հետևանքները լինեն նվազագույնը կամ, եթե հնարավոր է, դրանք շրջանցվեն: Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2021 թվականի արդյունքները ԵԱՏՄ-ի համար դրական են եղել: Ճիշտ է, 2021 թվականը, ընդհանուր առմամբ, ևս ճգնաժամային էր, սակայն առևտրաշրջանառության ծավալը ԵԱՏՄ-ի ներսում աճել է, և դա դրական ազդակ է բոլորիս համար: Շատ կարևոր է նշել, որ կա ներուժ ընդլայնելու ԵԱՏՄ տարածաշրջանը, կան դիտորդ երկրներ, որոնց հետ մենք արդյունավետ համագործակցում ենք, դրանից բացի կա հետաքրքրություն այլ երկրների կողմից: Դա նույնպես դրական գործընթաց է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի վարել այնպիսի քաղաքականություն, որ ընթացիկ իրավիճակում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի դրական ազդակներ տալ անդամ երկրների տնտեսության զարգացման համար:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի