Արտաքին 4 տարի առաջ - 18:57 16-02-2022

ԱՄՆ պետքարտուղարը նշել է ՌԴ-ի կողմից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու բացասական հետևանքները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումը կխաթարի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կհանգեցնի ԱՄՆ-ի ու դաշնակիցների պատասխանին։

Չորեքշաբթի օրը հրապարակված Բլինկենի հայտարարության մեջ ասվում է, որ հանրապետությունների ճանաչումը հավասարազոր կլինի Ռուսաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների ամբողջական հրաժարման, որ նախատեսված են Մինսկի համաձայնագրերով:

«Այս բանաձևի ընդունումն էլ ավելի կխաթարի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կլինի միջազգային իրավունքի կոպիտ խախտում, կասկածի տակ կդնի Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված՝ դիվանագիտական ​​աշխատանքը շարունակելու պարտավորությունը՝ հասնելու համար ճգնաժամի խաղաղ կարգավորման»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով