Արտաքին 4 տարի առաջ - 23:58 19-02-2022

Եվրամիությունը սպառնացել է «չափազանց կոշտ» արձագանքել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոն Gazeta.Ru-ին տված հարցազրույցում խոսել է ԵՄ արձագանքի մասին, եթե Ռուսաստանը ճանաչի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։

«Այն (արձագանքը- Oragir.news) շատ վատ կլինի: Որովհետև Ռուսաստանը, ստորագրելով մինսկյան համաձայնագրերը, ճանաչել է Ուկրաինայի ինքնիշխանությունը այդ տարածքների նկատմամբ։ Մոսկվայի կողմից նրանց անկախության ճանաչումը համարվելու է ոչ միայն ստանձնած պարտավորությունների խախտում, դա կլինի միջազգային իրավունքի ծանրագույն խախտում, որը կհանգեցնի լուրջ էսկալացիայի։ ԵՄ-ի արձագանքը կլինի չափազանց կոշտ, և մենք դա կհամակարգենք միջազգային հանրության հետ»,- ասել է նա։

Փետրվարի 15-ին Պետդումայի պատգամավորները պաշտպանել են Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցության կողմից մշակված բանաձեւի նախագիծը նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի վերաբերյալ՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու խնդրանքով։ Դրա ընդունմանը կողմ է քվեարկել Պետդումայի 351 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ է մնացել եւս մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի