Արտաքին 4 տարի առաջ - 19:48 23-02-2022

Եվրոպայում գազը թանկացել է մինչև 1000 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում գազի մարտյան ֆյուչերսների գներն աճել են 7,8 տոկոսով՝ գերազանցելով 1000 դոլարը։ Լոնդոնի ICE բորսայի տվյալներից հետևում է, որ այն կազմել է 1004,7 դոլար։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Բեռլինը կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրումը։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ կապված իրավիճակը նոր գնահատականի կարիք ունի։

Դեկտեմբերի 21-ին Եվրոպայում գազի գինը մեկ օրում բարձրացել է ավելի քան մեկ քառորդով՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 2000-ի սահմանագիծը, ապա մոտեցել է 2200 դոլարին հազար խորանարդ մետրի դիմաց։ Հետագայում գների որոշակի անկում է նկատվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան