Արտաքին 5 տարի առաջ - 18:56 06-10-2021

Եվրոպայում գազը թանկացել է եղանակային անոմալիաների պատճառով. Yahoo News Japan

Եվրոպական երկրներում բնական գազի արժեքի բարձրացումը կապված է եղանակի անոմալ փոփոխությունների և տեխնիկական խնդիրների հետ: Այս մասին գրում է Yahoo News Japan-ը:

Հոդվածում նշվում է, որ տարեսկզբին Արևելյան Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում հաստատվել էր ոչ սովորական ցուրտ եղանակ, իսկ ամռանը Ասիայում եղել են անոմալ շոգեր: Այս ամենը հանգեցրել է գազի ծախսերի ավելացման՝ ջեռուցման և էլեկտրաէներգիայի արտադրության համար: Բացի դրանից, հեղուկ գազի արտադրության համակարգերի աշխատանքում եղել են անսարքություններ:

Ուստի ներկայումս ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում գազապահեստարանները լի են 72%-ով, եզրափակում է հրապարակման հեղինակը:

Հոդվածում ընդգծվում է, որ Եվրոպայում գազի գնի կտրուկ աճը կապված է տնտեսական գործոնների հետ՝ գների բարձրացման համար Ռուսաստանին մեղադրելու պատճառ չկա:

Հեղինակը կարծում է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը կօգնի հաղթահարել վառելիքի ճգնաժամը:

«Եթե անհրաժեշտ է գները ցածր մակարդակի վրա պահել, մենք պետք է ավելացնենք առաջարկը, հետևաբար, որքան շուտ սկսի աշխատել «Հյուսիսային հոսք 2»-ը, այնքան լավ»,- ասվում է հոդվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»