Ներքին 4 տարի առաջ - 17:44 22-02-2022

«Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ․ ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2» ենթատեսակն է

COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում. առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները:

«Հայաստանում «Օմիկրոն» շտամի «BA.2» ենթատեսակի 2 դեպք է հայտնաբերվել, սակայն չի նշանակում, որ միայն դրանք են, քանի որ ոչ բոլոր դրական նմուշներն են սեկվենավորման ենթարկվում»,- նշել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակը հանրապետությունում շարունակում է լարված մնալ` հավելելով, որ «Օմիկրոնի» ախտանշանները շատ նման են սուր շնչառական վարակների ախտանշաններին. «Քթից արտադրություն, հազ, ջերմություն, կոկորդի ցավ, և նման ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ», - ընդգծել է Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետները հայտնել են, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում:

ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստման ցուցանիշները, շեշտել, որ հիվանդության դեմ պայքարում դեռևս ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, քանի որ նոր շտամով պայմանավորված` հիվանդացության դեպքերը պատվաստվածների շրջանում ընթանում են ավելի թեթև, քան չպատվաստվածների: Միաժամանակ, նա նշել է, որ բժիշկների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստման 96% ընդգրկվածություն կա, արդյունքում` բարձր վարակելիություն ունեցող հիվանդությանը` մեծ հակազդեցություն. «Պատվաստումները, իրոք, աշխատում են»,- փաստել է Գայանե Սահակյանը:

Մասնագետները պատասխանել են լրագրողների հարցերին` ընդգծելով, որ COVID-19-ով նախկինում հիվանդացած լինելու փաստը և հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` բուստեր դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է 5 տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց պատվաստվել: Խնդիրն ավելի խորը հիմքեր ունի` հետքովիդյան բարդություններն են»,-նշել է մանկաբուժության գծով ԱՆ խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն էլ փաստել է, որ պատվաստված բնակչության մեծ մասի մոտ թեթև է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»