Արտաքին 4 տարի առաջ - 18:01 14-02-2022

Լեհաստանում հայտնաբերել են «օմիկրոն»-ի երկու ենթատեսակ

Լեհաստանում հայտնաբերել են COVID-ի «օմիկրոն» շտամի երկու ենթատեսակ։ Այս մասին Լեհական ռադիոյի եթերում հայտնել է առողջապահության փոխնախարար Վալդեմար Կրասկան։

«Մենք այժմ արդեն ունենք «օմիկրոն»-ի մուտացիայի երկու նոր ենթատեսակ, որոնք կան մեր երկրում»,- ասել է Կրասկան՝ ընդգծելով, որ նախարարությունը առայժմ չգիտի, թե «ինչպիսին կլինեն դրանք, և ինչպիսին կլինի հիվանդության ընթացքը»։

«Կորոնավիրուսը մեզ հետ երկար կմնա»,- հավելել է Կրասկան՝ մարդկանց կոչ անելով հետևել նախազգուշական միջոցներին։

Նշենք, որ Լեհաստանում նկատվում է կորոնավիրուսի համաճարակի հինգերորդ ալիքը։ Վերջին օրերին հիվանդացության կորը անկում է ապրում։ Միաժամանակ նոր վարակվածների ավելի քան 96%-ը վարակվել է «օմիկրոն»-ով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով