Ավելին 4 տարի առաջ - 11:04 20-02-2022

Սոբչակը հոր մահվան տարելիցի կապակցությամբ հուզիչ գրառում է հրապարակել

Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը փետրվարի 19-ին՝ հոր մահվան տարելիցի օրը, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին։ Նա Instagram-ի իր էջում մակագրությամբ լուսանկար է հրապարակել.

«Առանց քեզ ավելի երկար եմ ապրում, քան քեզ հետ»,- նշել է լրագրողը։ Նրա խոսքով՝ հոր կողքին անցկացրած տարիներն իր համար «ամենագեղեցիկն ու ամենաերջանիկը» են եղել։

«Ափսոս, ես իմ մանկության տարիներին դա միշտ չէի հասկանում…», - ավելացրել է Սոբչակը։

Անատոլի Սոբչակը Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետն էր։ Նա քաղաքի քաղաքապետն է եղել 1991-1996 թվականներին։ Մահացել է 2000 թվականի փետրվարի 19-ին սրտի սուր անբավարարությունից։

Մինչ Քսենիայի մայրը՝ Լյուդմիլա Նարուսովան, Անատոլի Սոբչակն ամուսնացած է եղել Նոննա Գանձյուկի հետ։ Նա մահացել է 1980թ. Այս ամուսնությունից Սոբչակն ուներ դուստր՝ Մարիա Սոբչակը։ Նա Գլեբ Սոբչակի մայրն է, որ փաստաբան է դարձել պապի նման Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով