Ներքին 4 տարի առաջ - 18:08 09-09-2022

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է.

«Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որն իր նվիրվածությամբ և իմաստուն առաջնորդությամբ մեծ ավանդ է ունեցել իր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Կորստի այս ծանր պահին կիսում եմ ձեր բոլորի վիշտը և հղում մխիթարանքի խոսքեր»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»