Արտաքին 4 տարի առաջ - 15:47 19-02-2022

Առաջին զոհն է գրանցվել. Դոնբասում ուկրաինացի զինծառայող է զոհվել

Դոնբասում անջատողականների գնդակոծության հետևանքով այսօր՝ փետրվարի 19-ին, զինծառայող է զոհվել, հաղորդում է ուկրաինական կողմը։
Ժամը 09:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է 19 գնդակոծություն, որից 16-ը՝ Մինսկի պայմանավորվածություններով արգելված սպառազինության կիրառմամբ։

«Գնդակոծության հետևանքով ուկրաինացի զինծառայողը ստացել է կյանքի հետ անհամատեղելի բեկորային վիրավորում: Միացյալ ուժերի հրամանատարությունն իր անկեղծ և խորին ցավակցությունն է հայտնում զոհվածի հարազատներին և ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հակառակորդը կիրառել է 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, 120 մմ և 82 մմ տրամաչափերի ականանետներ, տարբեր համակարգերի նռնականետներ։

Բացի դրանից, Դոնեցկի մարզում արձանագրվել է թշնամական անօդաչուի թռիչք, հավանաբար «Օրլան-10», որը հատել է բախման գիծը։

Նշվում է, որ նման գործողություններով թշնամին փորձում է ստիպել Ուկրաինայի Զինված ուժերին բացել պատասխան կրակ, որպեսզի հետագայում զինվորականներին մեղադրի խաղաղ բնակչությանը գնդակոծելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»