Արտաքին 4 տարի առաջ - 12:51 16-06-2022

Դոնբասում օրական մինչև հազար ուկրաինացի զինվոր է զոհվում կամ վիրավորվում. Դավիդ Արախամիա

Դոնբասում ուկրաինական կողմից օրական մինչև հազար զինվորական է զոհվում կամ վիրավորվում։ Այս մասին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և ՌԴ-ի հետ խաղաղ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիդ Արախամիան, փոխանցում է Axios-ը։

Ըստ Արախամիայի, Դոնբասում օրական 200-ից 500 ուկրաինացի զինվոր է զոհվում, վիրավորների թիվը «շատ ավելի մեծ է», գրում է Axios-ը։

Մայիսի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիրը օրական 60-100 մարդ է կորցնում Դոնբասում, 500-ը՝ վիրավորվում է։ Արախամիայի խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում զոհերի թիվը զգալիորեն աճել է։

Ուկրաինան մեկ միլիոն մարդ է մոբիլիզացրել բանակում, կարող է մոբիլիզացնել ևս երկու միլիոն մարդ, բայց նրանց պետք է զինել, հայտարարել է Արախամիան. «Մենք հարձակման, հակահարձակման համար պատրաստված մարդիկ ունենք, բայց դրա համար զենք է անհրաժեշտ»:

Արախամիան նաև ասել է, որ ուկրաինական բանակցային խմբի անդամները ամեն շաբաթ զանգահարում են ռուս գործընկերներին, սակայն «երկու կողմերն էլ հստակ գիտակցում են, որ այժմ բանակցություններ վարել հնարավոր չէ»: «Մեր բանակցային դիրքերն իրականում բավականին թույլ են, ուստի մենք չենք ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ (մինչև այն չփոխվի)»,- պարզաբանել է Արախամիան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան