Մամուլ 4 տարի առաջ - 08:47 19-02-2022

Հերթական հայկական ընկերությունն է «գրավում» արտերկրի շուկաները. Փաստ

Առկա միտումները ցույց են տալիս, որ աշխարհը փնտրում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ ճանապարհին բազմաթիվ երկրներ լուրջ ցուցանիշներ են արձանագրում մասնավորաբար արևային կայաններ տեղադրելու հարցում: Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը․

«Թվում է՝ Հայաստանում, ուր, ինչպես ասում են, տարին տասներկու ամիս գրեթե արևի պակաս չկա, պետք է որ բավականին մեծ քանակով արևային կայաններ տեղադրվեին, առավել ևս, որ նախ՝ մեր երկիրը կորցրել է էներգիայի ստացման բավականին աղբյուրներ, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագինը նորից բարձրացել է:
Սակայն, ըստ վիճակագրության և մասնագետների գնահատականների, առկա վիճակը շատ հեռու է բավարար լինելուց: «Փաստը» փորձեց ուսումնասիրել շուկան, և պարզվեց, որ Հայաստանում գործում է արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն: Խոսքը «Սոլարոնի» մասին է: Տարբեր մասնագետների հետ զրույցներից պարզվեց, որ այս ընկերությունը թեպետ միակն է, բայց կարողանում է մեր պահանջարկը բավարարել, եթե նույնիսկ այդ պահանջարկը էլ ավելի մեծանա, միևնույն ժամանակ արտերկրյա շուկաներն է գրավում, մասնավորաբար, հայկական արտադրանքն արտահանելով Նիդերլանդներ, Սիրիա, Լիբանան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան ևայլն»,- գրել է թերթը։

Ըստ «Փաստի»՝ սա նշանակում է, որ հայաստանյան արտադրողը միջազգային շուկայում բավական մրցունակ է, իսկ արտադրանքը, որը իտալական տեխնոլոգիայով է իրականացվում, բացարձակ չի զիջում աշխարհում հայտնի «բրենդներին»: «Փաստը» նաև տեղեկություններ է ստացել, որ Հայաստանում գնալով մեծանում է արևային պանելների պահանջարկը առայժմ առավելապես կազմակերպությունների շրջանում, թեպետ անհատ օգտագործողների համար էլ այն բավական շահավետ է, քանի որ դրանք էապես նվազեցնում են էլէներգիայի ծախսը, ծառայում են ավելի քան 25 տարի, իսկ ներդրումների վերադարձն ապահովում են 4-5 տարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան