Արտաքին 4 տարի առաջ - 09:07 18-02-2022

Զախարովան բացատրել է Ռուսաստանից ամերիկացի դիվանագետի արտաքսումը

ՌԴ-ում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանը երկիրը լքելու վերաբերյալ գրավոր կարգադրություն է ստացել՝ ի պատասխան ԱՄՆ իշխանությունների կողմից Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդի արտաքսման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով, դիվանագետների արտաքսումը Ռուսաստանի ընտրությունը չէ: Սա Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդի նկատմամբ ԱՄՆ-ի անհիմն գործողությունների պատասխանն էր։ Զախարովան ընդգծել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն անտեսել է երկրում դիվանագետի գտնվելու ժամկետը երկարաձգելու ՌԴ ԱԳՆ-ի դիմում-խնդրանքը։ Արդյունքում խորհրդական-դեսպանորդը մեկնել է առանց փոխարինողի, որը հանգեցրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան կադրերի պակասի հետ կապված իրավիճակի հետագա սրման։

Զախարովան գտնում է, որ հենց Միացյալ Նահանգներն է «վիզաների պատերազմ» սանձազերծել՝ 2021թ.-ի սեպտեմբերին 55 ռուսաստանցի դիվանագիտական ​​աշխատողներից պահանջելով լքել երկիրը։ Ռուսաստանը, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, բազմիցս դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ նման քաղաքականությունը դադարեցնելու հորդորով, որը բացասաբար է անդրադառնում երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»