Արտաքին 4 տարի առաջ - 13:49 30-10-2021

Վաշինգտոնը պահանջել է արտաքսել 55 ռուսաստանցի դիվանագետի. ՌԴ ԱԳՆ

Միացյալ Նահանգները պահանջել է, որ մոտակա ամիսներին ևս 55 ռուսաստանցի դիվանագետներ և վարչատեխնիկական աշխատողներ լքեն երկիրը, հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա պարզաբանել է, որ «սա ըստ էության նշանակում է արտաքսում»։

Մարիա Զախարովայի խոսքերով, ամերիկյան կողմից ներկայումս Ռուսաստանում աշխատում է մոտ 130 մարդ, իսկ Վաշինգտոնում ռուսական առաքելությունում և Նյու Յորքում և Հյուսթոնում երկու գլխավոր հյուպատոսություններում` 200-ից պակաս: Նա նշել է, որ դիվանագետների արտաքսումը կսրի դիվանագիտական ​​«ճակատում» տիրող իրավիճակը:

Ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ Վաշինգտոնից 10 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու մասին։ Հաջորդ օրը, ի պատասխան Վաշինգտոնի որոշման, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն արտաքսելու է 10 ամերիկացի դիվանագետի։ Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ը խնդրել էր հեռանալ ռուս դիվանագետներին, որոնց վիզաների ժամկետը լրացել էր։ Ըստ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովի, խոսքը 24 դիվանագետի մասին էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում