Ներքին 4 տարի առաջ - 11:52 17-02-2022

Քիմիկոսները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականցնում Կառավարության շենի դիմաց և պահանջում չեղարկել կառավարության այն որոշումը, ըստ որի՝ Նուրբ օրգանական քիմիայի իստիտուտի շենքի բակում Ազատության 26 հասցեում, գտնվող լողավազանի վրա, բարձրահարկ բազմաֆունկցիոնալ շենք կկառուցվի։

Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 1997 թվականին` պատերազմից հետո (արցախյան 1-ին,-խմբ) մեր կենտրոնի տնօրինությունը սուղ պայմաններից ելնելով` ջրավազանի տարածքը հանձնել է քաղաքապետարանին` մաքրելու, հետևելու համար։ Ինչ-ինչ պատճառներով` հետագայում` 2006 թվականին, տարածքը հանձնվել է համայնքային տիրապետությանը։ Հետո տարածքը քաղաքապետարանից օտարվել է, տրվել հասցե և վաճառվել անհատի։

Ըստ ցուցարարների՝ շինարարությունը կխանգարի կենտրոնի աշխատանքին։ Նրանք ասում են, որ ձեռք ենք բերել գերնոր սարքեր, որոնք շատ զգայուն են ցանկացած ցնցումների, փոշու նկատմամբ։ Եվ եթե այդ սարքերից չօգտվեն, դեղամիջոցների սինթեզ ուղղակի չեն կարող իրականացնել։ Շինարարության ընթացքում փոշին, ցնցումները կարող են վնասել աշխատանքը։ Բացի դա հնարավոր է, որ կորցնեն լողավազանը, որը կարելի է օգտագործել հրդեհների դեպքում․ «Մի քանի կոպեկի դիմաց կարող ենք կորցնել Հայաստանի համար մի անգին կառույց։ Մենք կառուցապատողի հետ խնդիր չունենք, մենք դեմ ենք կառավարության դիրքորոշմանը»,- ասաց փոխտնօրենը։

Նշենք, որ այս առիթով նույն կենտրոնի տնօրինությունը բաց նամակով դիմել էր Կառավարությանը, որպեսզի կասեցվի այս գործընթացը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով