Մամուլ 4 տարի առաջ - 07:48 16-02-2022

Մխիթար Զաքարյանին պատկանող տերմինալը փակեցին․ՔՊ-ական պատգամավորը նո՞րն է կառուցում․ Հրապարակ

Անցյալ տարվա ապրիլին, երբ Փաշինյանն այցելել էր Մեղրի ու արժանացել մեղրեցիների դիմադրությանը, դրանից հետո գործընթացներ սկսվեցին Մեղրիի այն ժամանակվա քաղաքապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի դեմ։ Նրա դեմ քրեական գործ հարուցելուց զատ՝ նաեւ ՊԵԿ-ի միջոցով փակեցին Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն։ Այս մասին փետրվարի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը, նշելով, որ տեւական ժամանակ է՝ այնտեղ նոր տերմինալ է կառուցվում, որը, որոշ տեղեկություններով, պատկանում է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին։
Մխիթար Զաքարյանը «Հրապարակին» ասել է , որ ապրիլից իրենց տերմինալը չի գործում՝ մոտ 1 տարի, ՊԵԿ-ը շինծու պատճառաբանությամբ զրկել է ընկերությանը լիցենզիայից։ Սուքիասյա՞նն է տերմինալ կառուցում։ Զաքարյանն ասել է․ «Կոնկրետ չգիտեմ, բայց մաքսակետի հարեւանությամբ շինարարություն գնում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան