Ներքին 4 տարի առաջ - 22:01 15-02-2022

1 մլն դոլար գրանտ՝ պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին կառավարական «դաչաների» սպասարկման համար

Վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ կամ 978 հազար 600 դոլար դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, որի տնօրենի պաշտոնակատարը Անժելիկա Շապովալովան է։ Շապովալովան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի կինն է, և, ըստ մեր տեղեկությունների, վարչապետի կին Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ աղջիկը։

Պայմանագրում նշված է, որ այդ մոտ 1 մլն դոլար դրամաշնորհը ՊՈԱԿ-ը պետք է ծախսի կառավարական «դաչաների» սպասարկման վրա։ Այդ գումարով Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի պաշտոնատար անձանց առանձնատների սպասարկում, քոթեջների, հողատարածքների սպասարկում, պահպանություն, պաշտոնյաների առանձնատների կահավորում, տեխնիկական վերազինում։

Դրամաշնորհի ակնկալվող արդյունքների և դրանց գնահատման չափանիշների բաժնում ընդամենը գրված է հետևյալը․ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգում և բարելավում, խնամք»։ Դրամաշնորհը պատգամավորի կնոջ ՊՈԱԿ-ին տրվել է 1 տարվա գործունեության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»