Մամուլ 4 տարի առաջ - 09:24 15-02-2022

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկառավարելի վիճակ է. Ժողովուրդ

«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում անկազմակերպ եւ անկառավարելի վիճակ է: Այս մաիսն փետրվարի 15-ի համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ ՊՈԱԿ-ում տիրող իրավիճակը թերթին են ներկայացրել պարկի ճակատագրով հետաքրքրվող մի շարք քաղաքացիներ: «Նրանց խոսքերով՝ ՊՈԱԿ-ի ԺՊ Արման Աբելյանն (նա այս պաշտոնին նշանակվել է 2021-ի մարտին) ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին:

Բացի այս, պարկի պահպանությունն ըստ պատշաճի չի իրականացվում, ձկնորսն ինչ ուզում, անում է, արագ արձագանքման համար ստեղծված ինչ-որ խմբեր կան, որոնք ոչինչ չեն անում որսագողությունը կանխելու համար: Կարճ ասած, ՊՈԱԿ-ի տնօրենի Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արման Աբելյանը, ըստ մեզ դիմած քաղաքացիների, անգործության է մատնված: Բացի այս, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ՊՈԱԿ-ը հասցրել է ֆինանսական պարտքեր կուտակել ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետեւանքով:
Իսկ ո՞ր արժանիքի համար է Աբելյանը նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ»,-գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը պարզել է, որ Արման Աբելյանը շրջակա միավայրի նախկին նախարար, Պետական վերահսկողական ծառայության ներկայիս ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ուսանողական ընկերն է, որի կարիերայի համար Պետրոսյանն անում է ամեն հնարավորը: Ինչո՞ւ է ձախողում կառավարումը. «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց Արման Աբելյանից, որն ասաց. «Մենք համակուրսեցիներ չենք, ուսանողական ընկերներ ենք: Մենք շատ լավ աշխատում ենք, համեմատած նախորդ տարիների հետ, տպավորիչ արդյունքներ ենք գրանցել արգելքի հետ կապված: Իսկ ՊՈԱԿ-ի պարտքերը կուտակվել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց մենք սկսել ենք կամաց-կամաց մարել»:
«Ահա այսպես «նախկիններն են մեղավոր» ձեւակերպմամբ փորձեց արդարանալ ժամանակավոր տնօրենը, որի գործունեությանն առավել մնարամասն կանդրադառնանք առաջիկայում»,-գրել է թերթը։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում